Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՅԴ-ն ՀԱԿ-ին «անհարմար դրության» մեջ է գցել

ՀՅԴ-ն ՀԱԿ-ին «անհարմար դրության» մեջ է գցել
19.05.2015 | 17:56

«Հանրաքվեի դեպքում թեկնածուները «այո»-ն և «ոչ»-ն են: Ինչպե՞ս պետք է ստեղծել հավասար պայմաններ: Օրինակ, հեռուստատեսությամբ պետք է հավասար ժամանակ տրվեր այո-ի և ոչ-ի կողմնակիցներին խոսելու համար: Հանրաքվեն, ի վերջո, ժողովրդավարական լրջագույն գործընթաց է: Շատ կարևոր է, որ ապահովվի բացարձակ հավասար հնարավորություններ բոլորի համար: Ինչո՞ւ այդ մասին օրենքում չկա»,- այսպիսի հարցադրում արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդդիմադիր մյուս գործընկերներին: Խոսքը ՀՅԴ և Թևան Պողոսյանի հեղինակած «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի մասին էր: Ավելին, Զուրաբյանը նշեց, որ իրենք մշտապես բարձրաձայնում են ու համագործակցում են մյուս ընդդիմադիրների հետ ցուցակների հրապարակման, ռեգիստրի մաքրման, տեսանկարահանող սարքերի տեղադրման և այլ հարցերի շրջանակներում, ինչու ՀՅԴ-ն, լինելով դրանց կողմնակից, դրանք այս նախագծում չի ներառել:

«Ցուցակների հրապարակումը, ընտրական գործընթացի պարզեցումը պահանջում են հետևողական և մեծածավալ աշխատանք: Այս նախագծում այդ գաղափարները չենք իրացրել 2 պատճառով: Համոզված ենք, որ մեր պահանջները պետք է իրացնել սահմանադրական մակարդակով: Ազատ ընտրությունների երաշխավորման մի շարք մեխանիզմներ Սահմանադրությամբ ամրագրելուն զուգահեռ պետք է հաջորդի նոր Ընտրական օրենսգրքի ստեղծումը»,- ի պատասխան ասաց Մինասյանը՝ հավելելով, որ եթե ընտրությունների ժամանակ կան թեկնածուներ, հանրաքվեի ժամանակ չկա, ասել է՝ խնդիր է, թե ինչ մեխանիզմներով պետք է հավասար պայմաններ ապահովել:
Լևոն Զուրաբյանը գոհ չմնաց պատասխանից. «Տալիս եք իշխանություններին հնարավորություն այդ դրույթներն ընդունելը դարձնել քաղաքական բազարի մեկ հարց: Սա անթույլատրելի է: Այն ուժերը, որոնք ոչ են ասում սահմանադրական փոփոխություններին, բայց կողմ են, որ համամասնականի անցնի և մնացած փոփոխություններն արվեն, ստացվում է այնպես, որ դուք այդ ամենը մտցնելով մի փաթեթի մեջ, մեզ շատ անհարմար դրության մեջ եք գցում: Ստացվում է, որ մերժելով սահմանադրական փոփոխությունները, մերժում ենք այն փոփոխությունները, որոնք մեզ համար կարևոր են: Ինչո՞ւ չէր կարելի անել հենց հիմա՝ մինչև սահմանադրական փոփոխությունները»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ